«Ռուսաստանը օկուպանտ է, Ռուսաստանը սպանում է» ցույց պերֆորմանս Պուտինի հիմնադրամի կողմից ֆինանսավորված մամլո-համաժողովի դեմ (տեսանյութ, ֆոտոշարք)
«Վերե Պալաս» հյուրանոցի մոտ «ազգային շարման» երիտասարդական թևի անդամները և «Ռուսաստանը օկուպանտ է» քաղաքացիական շարժման ներկայացուցիչները կազմակերպել են բողոքի ցույց:

Նրանք բողոքում են Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ մամլո-համաժողովի Վրաստանում անցկացնելու դեմ և գտնում են, որ միջոցառումը ծառայում է ռուսական գաղափարախոսությանը:

«Ռուսաստանը օկուպանտ է, Ռուսաստանը սպանում է»,-այսպես է դիմել բողոքի ցույցի մասնակիցներից մեկը Հարավային-Կովկասի համաժողովի մասնակից, ռուս լրագրող Դիմիտրի Կոսիրևին:

«Ռուսաստանը օկուպանտ է» քաղաքացիական շարժման անդամները տեղում անց են կացնում թատերականացված ակցիա, որը նրանց խոսքերով ցույց է տալիս Վրաստանի իշխանությունների պահվածքը, թե ինչպես են նրանք դիմավորում Պուտինի քաղաքականություն անցկացնողներին:

Մամլո-համաժողովի բացվելու է մի քանի րոպեից, անվտանգությունը պահպանելու նպատակով տեղում մոբիլիզացվել են պարեկային ոստիկանության աշխատակիցները:

Միջոցառումը ֆինանսավորվում է Ռուսաստանի նախագահի գրանտային հիմնադրամի կողմից: «Մամուլի դերը տարածաշրջանում վստահության վերականգնման գործում» վեռնագրով համաժողովին մասնակցում են լրագրողներ և բլոգերներ՝ Ռուսաստանից, Ադրբեջանից, Վրաստանից և Հայաստանից:

Հիշեցնենք, որ պատվիրակության երեք անդամի արգելել են մուտք գործել Վրաստան, օկուպացիայի մասին օրենքը խախտելու պատճառով: