ԵՄ արտաքին ծառայություն - Դավիթ Զալկալիանիի և Սերգեյ Լավրովի միջև անցկացված հանդիպումը կարևոր հնարավորություն էր Վրաստան-Ռուսաստան հարաբերություններում առկա լարվածությունը նվազեցնելու համար
ԵՄ արտաքին ծառայություն - Դավիթ Զալկալիանիի և Սերգեյ Լավրովի միջև անցկացված հանդիպումը կարևոր հնարավորություն էր Վրաստան-Ռուսաստան հարաբերություններում առկա լարվածությունը նվազեցնելու համար

Եվրամիության արտաքին գործողությունների ծառայությունը արձագանքում է Վրաստանի և Ռուսաստանի նախարարների միջև անցկացված հանդիպմանը:

«Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի միջև անցկացված հանդիպումը կարևոր հնարավորություն էր տարածաշրջանային հարցերը քննարկելու, Վրաստան-Ռուսաստան հարաբերություններում առկա լարվածությունը և այդ լարվածության քաղաքացիների վրա ազդեցությունը նվազեցնելու համար: Երկխոսությունը կարևոր է խնդիրը խաղաղ լուծելու համար, որին լիովին աջակցում է Եվրամիությունը:

Կարևոր է, բոլոր կողմերը կառուցողականորեն լինեն ներգրավված Վրաստանում հակամարտությունից տուժած բնակչության վիճակը թեթևացնելու համար: Այս առումով էական է, որ նրանց իրավունքները, այդ թվում ազատ տեղաշարժը լինենք պաշտպանված:

Եվրամիությունը մեկ անգամ ևս հայտնում է իր կայուն աջակցությունը Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբոողջականության նկատմամբ, դրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,- ասվում է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության, Եվրոպայի դրացիական քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով մամլո քարտուղար Մայա Կոչիանչիչի հայտարարությունում:

Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, շվեյցարական կողմի միջնորդությամբ հանդիպել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: