ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհուրդը հուլիսի 15-ին կրկին կքննարկի Վրաստանի հարցը

22:31, 04.07.2025

ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհուրդը հուլիսի 15-ին կրկին կքննարկի Վրաստանի հարցը։

Այս մասին տեղեկատվություն է տրամադրված Եվրոպական խորհրդի կայքում հրապարակված օրակարգում։

Փաստաթղթում նշվում է, որ եվրոպացի նախարարները կարծիքներ կփոխանակեն Վրաստանի հարցի վերաբերյալ։

Հունիսին կայացած Եվրոպական խորհրդի նիստում ԵՄ արտաքին գործերի նախարարները քննարկել են նաև Վրաստանի հարցը, չնայած որևէ կոնկրետ որոշում չի կայացվել։

Ինչպես նշել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը, հանդիպման մասնակիցները քննարկել են Վրաստանում ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ ընդդիմադիր կուսակցության առաջնորդների ձերբակալությունը, և խոսել են «աճող ճնշումների համար պատասխանատուների, այդ թվում՝ դատավորների նկատմամբ պատժամիջոցների կիրառման մասին, սակայն համաձայնության չեն հասել»։

Կալասն այն ժամանակ հայտարարել էր, որ Եվրոպական խորհուրդը հուլիսին կվերադառնա Վրաստանի հարցին։

Նմանատիպ