ԵՄ առաջնորդները համաձայնել են Բոսնիա-Հերցեգովինայի հետ անդամակցության բանակցություններ սկսել
ԵՄ առաջնորդները համաձայնել են Բոսնիա-Հերցեգովինայի հետ անդամակցության բանակցություններ սկսել

 

ԵՄ առաջնորդները համաձայնել են բանակցություններ սկսել Բոսնիա և Հերցեգովինայի հետ ԵՄ-ին միանալու շուրջ։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը տեղեկությունը տարածում է սոցցանցում։

 

«Վերջերս Եվրոպական խորհուրդը որոշեց սկսել Բոսնիա-Հերցեգովինայի հետ անդամակցության բանակցություններ։ Ձեր տեղը մեր եվրոպական ընտանիքում է։ Այսօրվա որոշումը կարևոր քայլ է դեպի Եվրամիություն ձեր ուղում»,- գրել է Միշելը։

 

Եվրոպական խորհրդի ղեկավարը հավելել է, որ աշխատանքը պետք է շարունակվի հանուն երկրի կայուն զարգացման։