Ելիսեյան պալատի տեղեկատվությամբ, Էմանուել Մակրոնը զրուցել է Դոնալդ Թրամփի հետ
Անցած գիշեր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զրուցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին «Գարդիան»-ին հայտնել է Ելիսեյան պալատի ներկայացուցիչը։
Ինչպես գրում է «Գարդիանը», հեռախոսազրույցի ընթացքում առաջնորդները քննարկել են Ուկրաինայում ընթացող պատերազմը, Իրանի հարցը, ինչպես նաև ԱՄՆ-ի և Եվրամիության միջև ընթացող առևտրային բանակցությունները։