Մենք եկել ենք դատարանի վճիռը կատարելու, հորդորում ենք հանգիստ իրավիճակում կատարել դատարանի վճիռը, – այս մասին «Ազգային շարժման» գրասենյակի մոտ հայտարարել է ՆԳՆ-ի ներկայացուցիչը:
«Մեր նպատակն է դատարանի վճիռը կատարել հանգիստ պայմաններում, առանց դիմադրություն ցույց տալու: Մենք հնարավորություն ունենք դատավճիռը հանձնել մեղադրյալին, հորդորում ենք ձեզ գալ ու սկսել դատարանի դատավճռի կատարումը», – ասել է ՆԳՆ-ի ներկայացուցիչը:
Ըստ նրա, նրանք, ովքեր դիմակայելու են ոստիկանությանը, ենթարկվելու են հարկադիր միջոցների:
Ոստիկանությունը կոչ է անում Նիկա Մելիային `ենթարկվել ոստիկանության պահանջին: