Եկել եմ, որ Միխեիլ Սաակաշվիլիին բարձրաձայն ասեմ՝ ոչ. Վրաց էմիգրանտ
Եկել եմ, որ Միխեիլ Սաակաշվիլիին բարձրաձայն ասեմ՝ ոչ,-այս հայտարարությունը վրաց էմիգրանտը արել է Հռոմում ցույցի ժամանակ, որը անց է կացվում այն հյուրանոցի մոտ, որտեղ Միխեիլ Սաակաշվիլին հանդիպում է իր կողմնակիցների հետ:
«Այստեղ եկել եմ ոչ այն բանի համար, որ վախենում եմ Միշան վերադառնա Վրաստան, այլ եկել եմ, որ նրան բարձրաձայն ասեմ՝ ոչ»,-հայտարարել է ցուցարարը:
Վրաց էմիգրանտների մի մասին հնարավորություն չի տրվել մասնակցել հանդիպմանը: Նրանք ցույց են անում հյուրանոցի մոտ: Ինչպես հայտարարում են ցուցարարները, նրանք գրանցվել են հանդիպմանը, սակայն թույլ չեն տվել մտնել տարբերվող կարծիքի պատճառով:
Իտալիայի ոստիկանությունը, որին կանչել էին Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները, պահանջել են ցուցարարներից հեռանալ տարածքից:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ հանդիպման համար էմիգրանտները հավաքվել են Հռոմում:
«Միասին տանը» շարժման կազմակերպմամբ հանդիպումը տեղի է ունենում Հռոմում, հանրապետության հրապարակում գտնվող հյուրանոցում:
Հիշեցնենք, փետրվարի 10-ին «միասին տանը» շարժման կազմակերպմամբ, Վրաստանի նախկին նախագահ, Միխեիլ Սաակաշվիլին աջակիցների հետ հանդիպել է Բելգիայի Լյեժ քաղաքում:
Հեղինակ -
Edgar Barsegyan