Եկամուտների ծառայություն. Միջազգային պատժամիջոցների չենթարկված Ռուսաստանի դրոշով նավը մտել է Փոթի, մաքսային ընթացակարգերից հետո բեռը բեռնաթափվել և անցել է տարանցման ընթացակարգ

17:37, 17.09.2022

Եկամուտների ծառայության տեղեկություններով՝ Ռուսաստանի դրոշով նավը մտել է Փոթի, մաքսային ընթացակարգերից հետո բեռը բեռնաթափվել և անցել է տարանցման ընթացակարգ։ Գործակալության տվյալներով՝ միջազգային պատժամիջոցները չեն տարածվում նավի և նավը պատկանող ընկերությունների վրա։ Մաքսային հսկողության ընթացակարգերի ավարտից հետո բեռը բեռնաթափվել է և օրենսդրությամբ սահմանված կարգով անցել տարանցման ընթացակարգ։

«Ընթացիկ տարվա սեպտեմբերի 16-ին Ռուսաստանի Դաշնության նավահանգստից Փոթի նավահանգիստ է մտել Ռուսաստանի դրոշով նավարկվող նավը՝ ԿԱԼԻՈՊԱ։ Նշված նավը բեռնված է եղել տարանցիկ բեռով՝ 4044 տոննա դիզել։ (Ստացող հայկական ընկերություն։ Գործակալությունը ձեռնպահ է մնում ընկերությունների անուններ նշելուց և հարկային գաղտնիք պարունակող տեղեկություններ տարածելուց)։

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության ծովային տրանսպորտի գործակալության կողմից իրականացված զննման արդյունքում հաստատվել է, որ միջազգային պատժամիջոցները չեն տարածվում նավի և նավը պատկանող ընկերությունների վրա։ Ինչպես նաև Եկամուտների ծառայության կողմից ստուգման արդյունքում միջազգային պատժամիջոցները չեն տարածվում նաև մուտքային բեռների վրա։ Այս տեղեկատվությունը հասանելի է բաց աղբյուրների միջոցով: Սրանից ելնելով` մաքսային հսկողության ընթացակարգերի ավարտից հետո վերոնշյալ բեռը բեռնաթափվել և օրենսդրությամբ սահմանված կարգով դրվել է տարանցման ընթացակարգի։

Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը և Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալությունը համակարգված կերպով իրականացնում են միջազգային պատժամիջոցների առնչությամբ նավերի և նավատերերի ստուգումը, և եթե նավը, բեռը կամ նավատերը գտնվում է պատժամիջոցների ցանկում, ապա չի թույլատրվում մուտք գործել Վրաստանի նավահանգիստներ և մաքսային ընթացակարգեր իրականացնել»,- հայտնում են Եկամուտների ծառայությանը։

Նմանատիպ