Եգիպտոսում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ, վիրավորվել՝ 88-ը
Եգիպտոսում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ, վիրավորվել՝ 88-ը։
Ըստ տեղեկությունների՝ միջադեպը տեղի է ունեցել Գիզայի մոտակայքում։ Վթարի հետևանքով մի քանի վագոն դուրս է եկել գծերից։ Գնացքների բախման վայր է ուղարկվել 72 շտապօգնության խումբ։
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին հայտարարել է, որ «մեծ հետաքրքրությամբ» է հետևում Կահիրեի հարավում տեղի ունեցած բախմանը։ Սոցիալական ցանցերում հրապարակված հայտարարության մեջ Եգիպտոսի նախագահը նշել է, որ պետական մարմիններին հանձնարարվել է տուժածներին անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերել։
Նա ասել է, որ հրաման է տրվել հետաքննել վթարի հանգամանքները և «պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ում անփութությունը ապացուցվել է»։