Եղիսաբեթ Երկրորդը հաստատել է Վարչապետ Բորիս Ջոնսոնի նախաձեռնությունը, խորհրդարանի աշխատանքը ժամանակավորապես դադարեցնելու վերաբերյալ
Եղիսաբեթ Երկրորդը հաստատել է Վարչապետ Բորիս Ջոնսոնի նախաձեռնությունը, խորհրդարանի աշխատանքը ժամանակավորապես դադարեցնելու վերաբերյալ

Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդը հաստատել է Վարչապետ Բորիս Ջոնսոնի նախաձեռնությունը, խորհրդարանի աշխատանքը սեպտեմբերի կեսից դադարեցնելու վերաբերյալ: Լրատվությունն այս մասին տարածել է ռոյտերը:

Որոշման համաձայն, խորհրդարանը կդադարեցնի իր աշխատանքը սեպտեմբերի 10-ից մինչև հոկտեմբերի 14-ը:

Բորիս Ջոնսոնի այս նախաձեռնությունը քննադատվել է ընդդիմության կողմից: Կառավարության ընդդիմախոսներն ասում են, որ այդ կերպ օրենսդիրներին թույլ չի տրվում մասնակցել բրեքսիտի գործընթացին և դա չի համապատասխանում ժողովրդավարական չափանիշներին: