Եղիսաբեթ Ռուդ. ԱՄՆ-ը շարունակում է աջակցել Անակլիայի կոնսորցիումին, որպեսզի հաջողվի կենտրոնացնել համապատասխան ռեսուրսներ նախագիծն ավարտին հասցնելու համար
Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Անակլիայի կոնսորցիումին, որպեսզի հաջողվի կենտրոնացնել համապատասխան ռեսուրսներ,- այս մասին հայտարարել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնակատար Եղիսաբեթ Ռուդը:
Նրա գնահատմամբ, Անակլիայի նավահանգիստը Վրաստանի համար շատ կարևոր է:
«ԱՄՆ-ը շարունակում է աջակցել Անակլիայի կոնսորցիումին, որպեսզի հաջողվի կենտրոնացնել համապատասխան ռեսուրսներ նախագիծն ավարտին հասցնելու համար: Համարում ենք, որ Անակլիայի նավահանգիստը շատ կարևոր է Վրաստանի համար և այն մեծ ներդրում կունենա Վրաստանի առևտրի և փոխդրման զարգացման տեսանկյունից: Մենք հույս ենք հատնում, որ նշված նախագիծը կիրականացվի ամերիկյան ներդրմամբ»,- հայտարարել է Եղիսաբեթ Ռուդը: