Եղիսաբեթ II-ի մահից հետո ուժի մեջ է մտնում «Լոնդոնյան կամուրջ» ծածկագիրը կրող ծրագիրը
Եղիսաբեթ II-ի մահից հետո ուժի մեջ է մտնում «Լոնդոնյան կամուրջ» ծածկագիրը կրող ծրագիրը

Եղիսաբեթ II-ի մահից հետո ուժի մեջ է մտնում «Լոնդոնյան կամուրջ» ծածկագիրը կրող ծրագիրը,- գրում է Guardian-ը։

Ծրագիրը հատուկ կազմված է միապետի մահվան դեպքում։

Ինչպես նշում է «Guardian»-ը, մոտ ապագայում Մեծ Բրիտանիայում եւ թագուհու գլխավորած երկրներում տասնօրյա սուգ կհայտարարվի։

Թագուհու հուղարկավորության մանրամասները կհայտարարվեն այն բանից հետո, երբ թագավորը կհաստատի արարողության ծրագիրը:

Ավանդույթի համաձայն՝ թագուհու մահվան մասին ծանուցում են փակցնելոու Բուքինգհեմյան պալատի դարպասներին։

Թագավորական նստավայրը փակ կլինի այցելուների համար։

Այսօր Շոտլանդիայում 96 տարեկան հասակում մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը։