Եղեք կյանքի հաղորդողները մահվան պահին. Հռոմի Պապ
Եղեք կյանքի հաղորդողները մահվան պահին,- այսպես է դիմել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հավատացյալներին, կաթոլիկ եկեղեցու հարության տոնը շնորհավորելիս:
Հռոմի պապը կոչ է արել ժողովրդին չհնազանդվել վախին և ուշադրությունը կենտրոնացնել հույսի ուղերձների վրա:
Հռոմի Պապի հայտարարությամբ, այն մարդիկ ովքեր համեմատաբար ավելի լավ պայմաններում են, պետք է օգնեն աղքատներին:
Հռոմի Պապը պատարագը անց է կացրել Վատիկանում, համարյա դատարկ Սուրբ Պետրոսի հրապարակում: Սովորաբար պատարագին մասնակցում է ավելի քան 10 000 մարդ, իսկ այսօր Հռոմի Պապի հետ աղոթք են բարձրացրել ընդամենը երկու տասնյակ հոգևորականներ: