Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ հուլիսի 5-ին լեռնային շրջաններում սպասվում է տեղ-տեղ ուժեղ, կարճատև անձրև, որին կուղեկցեն ամպրոպ և քամու ուժգնացում
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ հուլիսի 5-ին, ցերեկը, արևելյան Վրաստանում և արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում տեղ-տեղ սպասվում է կարճատև ուժեղ անձրև, որոտ, քամու ուժգնացում, իսկ արևելյան Վրաստանում հնարավոր է նաև կարկուտ։
Եղանակաբանների գնահատմամբ՝ ակնկալվող տեղումները կարող են առաջացնել ջրի մակարդակի զգալի բարձրացումՎրաստանի գետերում, փոքր գետերում՝ հեղեղներ, իսկ բլրոտ և լեռնային գոտիներում՝ սողանքների և ցեխահոսքերի առաջացում կամ ակտիվացում։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության հայտարարությամբ՝ վտանգի մակարդակը միջին է։