Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ ապրիլի 13-ին Շիդա Քարթլիում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև -4 աստիճան, իսկ երկրի լեռնային շրջաններում՝ մինչև -6 աստիճան

18:17, 11.04.2025

Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը տարածում է զգուշացում ապրիլի 13-ի կանխատեսվող եղանակի վերաբերյալ։

«Ապրիլի 13-ին՝ գիշերային և առավոտյան ժամերին, Շիդա Քարթլիում սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում մինչև -2, -4, իսկ երկրի լեռնային շրջաններում՝ մինչև -4, -6 աստիճան։

Բացասական ջերմաստիճանը կարող է վնասել ծաղկման փուլում գտնվող պտղատու ծառերն ու աշնանացան ցորենի ցանքատարածությունները (վտանգի մակարդակը՝ միջին)», – նշված է Շրջակա միջավայրի ազգային գործակալության տարածած հաղորդագրության մեջ։

Նմանատիպ