ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի դեսպան. ԱՄՆ-ը հետևում է տեղեկություններին շփման գծի մոտ Ռուսաստանի զինուժի հզորացման մասին և կրկին կբացահայտի Վրաստանի ինքնիշխանության խախտման փաստերը
ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի դեսպան. ԱՄՆ-ը հետևում է տեղեկություններին շփման գծի մոտ Ռուսաստանի զինուժի հզորացման մասին և կրկին կբացահայտի Վրաստանի ինքնիշխանության խախտման փաստերը

Ամերիկայի Միացյալ Նահանգները Ռուսաստանին կոչ է անում, դուրս բերել զորքը Վրաստանից: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջեյմս Գիլմորը՝ ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի նիստին խոսքով ելույթ ունենալիս:

«ԱՄՆ-ը լիովին աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում այնպես, ինչպես Վրաստանի եվրատլանտյան ձգտումներին: Ռուսաստանի փորձը, վերստին գրել պատմական փաստեր և ստեղծել կեղծ պատմություն, կրկին խախտում են հակամարտությանն ուղղված ջանքերը և հաջողությամբ չեն կարող պսակվել»,- հայտարարել է ամերիկացի դիվանագետըր:

«Սահմանազատման» գործընթացն անարդար կերպով վնասում է նշված շրջանում բնակվող Վրաստանի քաղաքացիներին և նրանց բաժանում սեփական հողամասերից, ընտանիքներից, գոյության աղբյուրից և կարևոր ենթակառուցվածքներից: Սահմանազատումը ոտնահարում է Վրաստանի ինքնիշխանությունը և հակասում Հելսինկիի ամփոփիչ արձանագրության սկզբունքներին»,- հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի դեսպանը:

Ինչպես հայտարարել է Ջեյմս Գիլմորը ԵԱՀԿ-ում խոսքով ելույթ ունենալիս, ԱՄՆ-ը Ռուսաստանին կոչ է անում դադարեցնել նոր ցանկապատների և այլ տիպի պատնեշների շինարարությունը:

«Մեկ անգամ ևս կոչ ենք անում Ռուսաստանին, դադարեցնել Վրաստանի տարածքի 20 տոկոսի բռնազավթումը, դուրս բերել իր զինված ուժերը մինչև հակամարտության մեկնարկի դիրքերը և ապահովել մարդասիրական օգնության անհապաղ մատակարարումը 2008 թվականի հրադադարի պայմանագրով ստանձնած պարտականություններին համապատասխան: ԱՄՆ-ը հետևում է տեղեկություններին Ռուսաստանի կողմից օկուպացված Վրաստանի շրջանի, Հարավայի Օսեթիայի վարչական շփման գծի մոտ Ռուսաստանի զինուժի հզորացման մասին և կրկին կբացահայտի Վրաստանի ինքնիշխանության խախտման փաստերը»,- հայտարարել է դեսպանը: