ԵԱՀԿ. Կտրականապես պարտադիր է, Ռուսաստանը դադարեցնի Վրաստանի տարածքների բռնազավթումը
ԵԱՀԿ. Կտրականապես պարտադիր է, Ռուսաստանը դադարեցնի Վրաստանի տարածքների բռնազավթումը

ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի մշտական առաքելությունը դատապարտում է ռուսական օկուպացնող ուժերի կողմից Ցխինվալիի տարածքում Վրաստանի քաղաքացու վիրավորման փաստը: Այս մասին հայտարարել է առաքելության քաղաքական խորհրդական Լեյն Բալմը:

«Մենք խիստ դատապարտում ենք Վրաստանի քաղաքացուն հրազենային վիրավորում հասցնելը և հետագա ձերբակալությունը և պահանջում նրան անհապաղ ազատ արձակել»,- ասվում է առաքելության պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարության մեջ:

Հայտարարության համաձայն, Ամերիկայի Միացյալ Նահանգները մեկ անգամ ևս կոչ է անում Ռուսաստանին, կատարել 2008 թվականի «Հրադադարի մասին» համաձայնագրով ստանձնած պարտականությունը և իր զորքը վերադարձնել մինչև հակամարտությունը տեղակայված դիրքերին:

«Կտրականապես պարտադիր է, որպեսզի Ռուսաստանը դադարեցնի ապակայունացնող գործողությունները, կատարի 2008 թվականի «Հրադադարի մասին» համաձայնագրով ստանձնած պարտականությունը և ավարտի Վրաստանի Հարավային Օսեթիայի և Աբխազիայի շրջանների բռնազավթումը»,- ընթերցում ենք կայքէջում հրապարակված տեղեկության մեջ:

Հուլիսի 11-ին Ռուսաստանի օկուպացնող ուժերը Ցխինվալիի օկուպաված շրջանի տարածքում հրազենային վիրավորում են հասցրել Վրաստանի քաղաքացի Զազա Գախելաձեին և առևանցել: Զազա Գախելաձեն կրկին մնում է օկուպացնող ուժերի գերության մեջ: