ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենը ժամանել է խորհրդարանի մոտ ընթացող հանրահավաքին
ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենը ժամանել է խորհրդարանի մոտ ընթացող հանրահավաքին

ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը ժամանել է Վրաստանի խորհրդարանի մոտ ընթացող հանրահավաքին։

Էլինա Վալտոնենը լրագրողներին մեկնաբանություն չի տվել։

ԵԱՀԿ գործող նախագահը խոսել է օրենսդիր մարմնի մոտ հավաքվածների հետ։

Վրաստան այցի շրջանակներում ԵԱՀԿ գործող նախագահը այցելել է Վրաստանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ հանդիպել է Մակա Բոճորիշվիլիի հետ։ Հանդիպումից հետո Էլինա Վալտոնենը պատասխանել է լրագրողների հարցերին Վրաստանի արտաքին գործերի նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Էլինա Վալտոնենը Վրաստան է ժամանել Հայաստանից: Վրաստանից նա մեկնելու է Ադրբեջան։