Եվրամիությունը հավատարմորեն աջակցում է բոլոր գործընկերների տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը. «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի հռչակագիրը
Եվրամիությունը հավատարմորեն աջակցում է բոլոր գործընկերների տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը. «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի հռչակագիրը

Եվրամիության պաշտոնական կայքէջում հրապարակվել է Բրյուսելում անցկացված «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի հհռչակագիրը:

22 էջից բաղկացած փաստաթուղթը կազմված է 21 կետից: Բացի այդ, հռչակագրում ներկայացված են այն 20 խնդիրները, որոնք պետք է իրագործվեն մինչև 2020 թվականը:

Հռչակագրի համաձայն, գագաթնաժողովի մասնակիցները հաստատում են «Արևելյան գործընկերության» նշանակությունը եվրոպական դրացիական քաղաքականությունում:

 

«Կայուն և արդյունավետ բարեփոխումների առաջընթացը «Արևելյան գործընկերության» ապագա հաջողության բանալին է»,- նշված է փաստաթղթում:

Եվրամիությունը կրկին հավատարմորեն աջակցում է բոլոր գործընկերների տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը: