Եգիպտոսի ավիացիան հարձակում է գործել ծայրահեղականների վրա
Եգիպտոսի ավիացիան հարձակում է գործել ծայրահեղականների վրա

Եգիպտոսի անվտանգության ուժերը 30 ահաբեկիչ են ոչնչացրել ուրբաթ երեկոյան Սինայում ռազմական գործողության ընթացքում: SkyNews Arabia-ն, հղում անելով աղբյուրներին ուժային կառուցներում, հայտնում է, որ գրոհայինները ոչնչացվել են թերակղզու կենտրոնական Էր-Ռիսան գյուղում շրջայցի ընթացքում:

Ներկայումս հատուկ ծառայությունները որոնում են ծայրահեղականների մարզումային ճամբարները, որտեղ պատրաստվել է ահաբեկչությունը:

Սինայի թերակղզու հյուսիսում և կնետրոնական մասում լայնածավալ հակաահաբեկչական գործողության մասին հայտարարվեց էլ-Արիշ քաղաքից արևմուտք գտնվող Բիր էլ-Աբդ գյուղի մզկիթում ահաբեկչությաւնից մի քանի ժամ անց, որը 235 մարդու կյանք է խլել: Գործողությունն իրականացվում է երկրի զինված ուժերի ընդհանուր հրամանատարության վերահսկողության ներքո ռազմաօդային ուժերի և ՆԳՆ հատուկ ստորաբաժանումների մասնակցությամբ: