Վոլոդիմիր Զելենսկին ասում է, որ Դոնալդ Թրամփը իրականում չգիտի, թե ինչպես դադարեցնել պատերազմն Ուկրաինայում

13:53, 23.09.2024

Ուկրաինայի նախագահ Վոլեդիմիր Զելենսկին կարծում է, որ ԱՄՆ Հանրապետական ​​կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը իրականում չգիտի՝ ինչպես դադարեցնել պատերազմն Ուկրաինայում։

Այդ մասին Ուկրաինայի առաջնորդը հայտարարել է «The New Yorker»-ին տված հարցազրույցում։

Զելենսկին լրագրողներին ասել է, որ Թրամփը իրականում չգիտի՝ ինչպես դադարեցնել պատերազմը, «նույնիսկ եթե կարծում է, որ գիտի, թե ինչպես դա անել»։

«Այս պատերազմի հետ կապված հաճախ է պատահում, որ որքան խորն ես նայում դրան, այնքան քիչ ես հասկանում»,- ասել է նախագահը։

Նրա խոսքով, ինքը տեսել է «շատ առաջնորդների, ովքեր համոզված էին, որ գիտեն, թե ինչպես դա անել վաղը, բայց երբ խորացան մանրամասների մեջ, հասկացան, որ ամեն ինչ այդքան էլ պարզ չէ»:

Հիշեցնենք՝ մինչ այդ Դոնալդ Թրամփը ասել էր, որ հաղթանակի դեպքում կկարողանա բանակցել Ռուսաստանի ու Չինաստանի հետ։ Թրամփը նաև բազմիցս հայտարարել է, որ գիտի, թե ինչպես վերջ տալ ուկրաինական պատերազմին։

Նմանատիպ