Խվիչա Կվարացխելիան հիշում է Լիոնել Մեսսիի հետ իր առաջին հանդիպումը #1TVSPORT

20:02, 29.06.2025

Խվիչա Կվարացխելիան երկրորդ անգամ կհանդիպի Լիոնել Մեսսիին 2025 թվականի հունիսի 29-ին: Նրա ՊՍԺ-ն կխաղա Լիոնելի «Ինտեր Մայամիի» դեմ ակումբային աշխարհի առաջնությունում։

Խվիչան հիշում է լեգենդի հետ իր առաջին հանդիպումը.

«Ոսկե գնդակի» հանձնման արարողության ժամանակ Լիոնել Մեսսին նստած էր իմ աջ կողմում: Ֆուտբոլիստներին ասացին, որ գովազդային ընդմիջման ժամանակ մնան տեղում։

Հանկարծ Մեսսին վեր կացավ և մոտեցավ ինձ: Ես նայում էի և չէի կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում: Նա սեղմեց ձեռքս և վերադարձավ իր տեղը: Հիանալի զգացողություն է, երբ այդքան մեծ խաղացողը վեր է կենում և գալիս է քեզ մոտ՝ բարևելու: Նա հիանալի մարդ է: Ես իսկապես գնահատում եմ դա», – կարդում ենք «Լեգենդներ» շարքի «Լիոնել Մեսսի» գրքում։

22-ամյա վրացի աստղը 36-ամյա արգենտինացուն հանդիպել է 2023 թվականին Փարիզի Շատլե թատրոնում: Հոկտեմբերի 30-ն էր՝ Դիեգո Մարադոնայի ծննդյան օրը։

Նմանատիպ