Խուրվալեթի գյուղի մոտ միջադեպեր չեն գրանցվում - Եվրամիության դիտորդական առաքելություն
Եվրամիության դիտորդական առաքելությունում հայտարարում են, որ Եվրամիության վերահսկող առաքելության մոնիտորները այժմ գտնվում են Դիդի Խուրվալեթի գյուղի մոտ և շարունակում մոնիթորինգը:
«Նոր սահմանազատման ակտիվությունների նշաններ չեն երևում: Անվտանգության դերակատարները գտնվում են տեղում, սակայն միջադեպեր չեն գրանցվում: Բոլոր մեխանիզմները, այդ թվում թեժ գիծը, գործարկված է, որպեսզի ապահովված լինի հաղորդակցությունը»,- «Թվիթերում» գրում է Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավար Էրիկ Հոգը:
Սոցիալական ցանցում տարածվել էր տեղեկություն, որ օկուպացված գոտու մոտ գտնվող Խուրվալեթի գյուղում, Վրաստանի կենտրոնական իշխանության կողմից վերահսկվող տարածքում գտնվում են ռուս զինվորականներ:
Դրա հետ մեկտեղ, նշված տեղեկության մասին հայտարարություն էր տարածել նաև Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը: ՊԱԾ-ի հայտարարությամբ, գերատեսչությունը չի հաստատում տարածված տեղեկությունը, որ օկուպացնող ռեժիմի ներկայացուցիչները գտնվում են Վրաստանի կենտրոնական իշխանության կողմից վերահսկվող տարածքում