«Deep state» վերլուծական նախագիծ. Ռուսները գրավել են Ուկրաինայի ևս երեք բնակավայր և առաջ են շարժվում դեպի Պոկրովսկ
«Deep state» վերլուծական նախագիծ. Ռուսները գրավել են Ուկրաինայի ևս երեք բնակավայր և առաջ են շարժվում դեպի Պոկրովսկ

Ռուսական ուժերը Ուկրաինայում գրավել են ևս երեք բնակավայր և առաջացել Պոկրովսկի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ուկրաինական վերլուծական նախագիծը DeepState։

Նախագծի վերլուծաբանների տվյալներով՝ ռուսները գրավել են Բալագանե, Սլադկոե և Զատիշշե բնակավայրերը։ Նրանց տեղեկությամբ՝ Պոկրովսկի ուղղությամբ ռուսական ուժերն առաջխաղացում ունեն Նովոեկոնոմիչնոյեի և Գուլիայպոլեի մերձակայքում։

DeepState-ի տվյալներով՝ միայն նոյեմբեր ամսին ռուսական կողմը գրավել է Ուկրաինայի շուրջ 505 քառակուսի կիլոմետր տարածք, որից մոտ 40%-ը Զապորոժիեի շրջանում։

Ուկրաինական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ դեկտեմբերի 3-ի առավոտյան Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբը հայտարարել է, որ վերջին 24 ժամում Պոկրովսկի ուղղությամբ հաջողվել է կանգնեցնել թշնամու 52 հարձակումը։

Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի Դեզինֆորմացիայի դեմ պայքարի կենտրոնի ղեկավար Անդրեյ Կովալենկոյի խոսքով՝ ռուսական կողմի փորձերը՝ գրավելու Զապորոժիեի շրջանում գտնվող Գուլիայպոլե բնակավայրը, ձախողվել են։