Խուան Գուայդոյի խոսքերով, Նիկոլաս Մադուրոյին պաշտոնից հեռացնելու համար հնարավոր է ընդունել բոլոր միջոցները
Խուան Գուայդոյի խոսքերով, Նիկոլաս Մադուրոյին պաշտոնից հեռացնելու համար հնարավոր է ընդունել բոլոր միջոցները: Վենեսուելայի ժամանակավոր նախագահի խոսքերով, միջազգային հանրությունը արդեն քննարկում է նման միջոցներ:
Վենեսուելայի ընդիմության լիդերը արդեն գտնվում է Կոլումբիայում, որտեղ ծրագրում է հանդիպել արտասահմանյան լիդերների, այդ թվում ԱՄՆ-ի փոխնախագահի հետ:
Նրա խոսքերով, Մադուրոյին պաշտոնաթող անելուց համար անհրաժեշտ է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ճնշման ուժեղացում:
Հիշեցնենք, մինչ այդ Գուայդոն և իր կողմնակիցները փորձել են Վենեսուելայում բաժանել ԱՄՆ-ի մարդասիրական օգնությունը, որին Կոլումբիայի և Բրազիլիայի սահմանին հետևել է զինվորականների և ակտիվիստների միջև բախումներ: Զոհվել է երկու և վիրավորվել 300 ակտիվիստ: Անձամբ մադուրոն հայտարարում է, որ չի պատրաստվում հեռանալ պաշտոնից: Պատահարից հետո նա խզել է դիվանագիտական կապերը Կոլումբիայի հետ:
Հեղինակ -
Edgar Barsegyan