Խուան Գուայդոն Չի բացառել ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայում ռազմական ուժի կիրառումը
Խուան Գուայդոն հնարավոր է համարել ԱՄՆ-ի կողմից ռազմական ուժի կիրառումը: Վենեսուելայի ժամանակավոր նախագահ այս մասին ասել է «ֆրանս պրեսի» հետ հարցազրույցի ժամանակ:
Խուան Գուայդոյի պարզաբանմամբ, Նիկոլաս Մադուրոյի դեմ պետք է օգտագործվեն բոլոր միջոցները:
Գուայդոն նշել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Վենեսուելայում ռազմական ուժի կիրառումը բարդ հարց է, սակայն Վենեսուելացիներին փրկելու նպատակով, հնարավոր է անհրաժեշտ լինի նման ճանապարհը:
Քիչ առաջ, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը «Սի բի էսի» հետ զրույցում չի բացառել Վենեսուելայում ռազմական ուժի կիրառումը:
2018 թվականի մայիսին Լատինական Ամերիկայի երկրում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ, որտեղ հաղթել է Նիկոլաս Մադուրոն: Ընտրությունների արդյունքները սկզբում չի ճանաչել ընդիմությունը, որից հետո համարյա բոլոր երկրները:
2019 թվականի հունվարի 22-ին Նիկոլաս Մադուրոյի հիմնական օպոնենտ, Խուան Գուայդոն իրեն հռչակել է երկրի ժամանակավոր նախագահ: Նրան աջակցել են բազմաթիվ երկրներ, այդ թվում Վրաստանը:
Հեղինակ -
Edgar Barsegyan