Ինֆեկցիոն հիվանդությունների և ՁԻԱՀ-ի կենտրոնի գլխավոր տնօրեն, Թենգիզ Ցերցվաձեի հայտարարությամբ, խոսվում է Վրաստան երկու պատվաստանյութ ներմուծելու մասին, որոնցից մեկը չինական է:
Ինչպես Ցերցվաձեն ասել է «Ֆորմուլա» հեռուստաալիքին, աշխարհում չինական պատվաստանյութը բավականին բարձր վարկանիշ ունի:
«Մենք խոսում ենք երկու պատվաստանյութ ներկրելու մասին` «Աստրազենեկասի» և չինականներից մեկի: Չինաստանը հինգ պատվաստանյութ ունի, և խոսքը մեկի մասին է: Ես ուզում եմ ձեզ ասել, որ աշխարհում չինական պատվաստանյութերի վարկանիշը բավականին բարձր է: Չինական պատվաստանյութը բարձր հուսալիություն ունի: Եթե ոչ ուրիշ, այդ վարակն այնտեղ է առաջացել, և նրանք ամենից լավ գիտեն այս վարակի կառուցվածքն ու առանձնահատկությունները:
Ես բոլորովին զարմացած չեմ, որ չինական պատվաստանյութը գերազանցում է բոլորին: Նրանք շատ ժամանակ ունեին դրա համար: Ասվում է նաև, որ նրանք նախապես տեղյակ էին այս վարակի գոյության մասին և երկար ժամանակ աշխատում էին պատվաստանյութի վրա: Այնպես որ, չինական պատվաստանյութը վատը չի լինի»,- հայտարարել է Թենգիզ Ցերցվաձեն: