Խորվաթիայի պաշտպանության նախարար. Մեր երկիրը չի պլանավորում զորքեր ուղարկել Ուկրաինա՝ անվտանգության հնարավոր երաշխիքների շրջանակներում
Խորվաթիան Ուկրաինային անվտանգության երաշխիքներ ապահովելու շրջանակում զորքեր չի ուղարկի։
Ինչպես հայտարարել է Խորվաթիայի պաշտպանության նախարար Իվան Անուշիչը, իր երկիրը չի նախատեսում խորվաթական զինված ուժերի ուղարկում Ուկրաինա՝ պոտենցիալ անվտանգության երաշխիքների շրջանակում։
Անուշիչի խոսքով՝ Խորվաթիան «պատրաստ չէ, չի ցանկանում և չի նախատեսում զորք ուղարկել Ուկրաինա»։
«Վերջին օրերին իրադարձությունները շատ արագ են զարգանում, և ՆԱՏՕ-ի որոշ անդամ պետությունների ու «կամավորների կոալիցիայի» որոշումներում նշվում է զինվորների ուղարկման հնարավորությունը։ Խորվաթիան այս հարցում չի մասնակցում», – ասել է Անուշիչը։
Խորվաթիայի պաշտպանության նախարարի խոսքով՝ Խորվաթիան կշարունակի աջակցել Ուկրաինային «բոլոր այն ձևերով, ինչպես աջակցել է մինչ օրս՝ քաղաքական աջակցություն, տեխնիկայով ու զենքով օգնություն, ֆինանսական աջակցություն – ամեն ինչով, ինչ անհրաժեշտ է»։