Փետրվարի 11-13-ը պաշտոնական այցով Վրաստան կայցելի Խորվաթիայի Հանրապետության նախագահ Զորան Միլանովիչը՝ տիկնոջ՝ Սանյա Մուսիչ Միլանովիչի և ուղեկցող պատվիրակության հետ միասին:
Վրաստանի նախագահի աշխատակազմի տեղեկացմամբ՝ Միխեիլ Ղավելաշվիլին Զորան Միլանովիչին կհյուրընկալի Վրաստանի նախագահի պալատում, որտեղ տեղի կունենա դիմավորման պաշտոնական արարողությունը:
Նախատեսված են Միխեիլ Ղավելաշվիլիի և Զորան Միլանովիչի հանդիպումները առանձնազրույցի և ընդլայնված ձևաչափերով, որից հետո լրատվամիջոցների համար կարվի համատեղ հայտարարություն:
Նաև այցի շրջանակներում նախատեսված է Խորվաթիայի Հանրապետության նախագահի հանդիպումը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ: