Խորհրդային օկուպացիայի օրվա կապակցությամբ, վարչական շենքերից իջեցվել են պետական դրոշները
Խորհրդային օկուպացիայի 99 ամյակի կապակցությամբ Վրաստանում, վարչական շենքերից և Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչություններում իջեցվել են պետական դրոշները։
Դրոշները իջեցվել են Վրաստանի նախագահի պալատում, Վրաստանի կառավարության, Վրաստանի խորհրդարանի և այլ շենքերից։
Վրաստանի խորհրդարանի 2010 թվականի հուլիսի 21֊ի որոշման համաձայն, փետրվարի 25֊ը հայտարարված է որպես խորհրդային օկուպացիայի օր։
1921 թվականի փետրվարի 25֊ին, Ռուսաստանի կարմիր բանակը բռնազավթել է Թբիլիսին և տապալել Վրաստանի համընդհանուր և ազատ ընտրությունների ճանապարհով ընտրված իշխանությունը, որից հետո իրականացրել է միջազգային իրավական սուբյեկտի ՝ Վրաստանի ժողովրդավարական հանրապետության անեքսիան։