Խորհրդարանում Վրաստանի նախագահի ելույթին ներկա են լինելու կառավարության անդամները

17:37, 25.04.2018

Վրաստանի խորհրդարանում նախագահի ելույթին ներկա են գտնվելու վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին և կառավարության անդամները:

Առաջին ալիքը կառավարության մամլո ծառայությանը դիմել է հարցով, ծրագրվում է թե ոչ վարչապետի և կառավարության անդամների ներկայությունը նախագահի ամենամյա ելույթին:

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին խորհրդարանի առջև ելույթ է ունենալու մայիսի 2-ին:

 

Նմանատիպ