Խորհրդարանում պետք է ստեղծվի անկախ հանձնաժողով, որը կուսումնասիրի Մուխթարլըի գործը. Սերգի Կապանաձե
Խորհրդարանում պետք է ստեղծվի անկախ հանձնաժողով, որը կուսումնասիրի Մուխթարլըի գործը. Սերգի Կապանաձե

Խորհրդարանում պետք է ստեղծվի անկախ հանձնաժողով, որը կուսումնասիրի Մուխթարլըի գործը և կանի անկախ եզրահանգում,- այս մասին հայտարարել է «Եվրոպական Վրաստանի» անդամ Սերգի Կապանաձեն՝ ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլըի գործի հետ կապված:

Նրա խոսքով, Աֆղան Մուխթարլըի գործը մեծ վնաս է հասցնում երկրի հեղինակությանը և ավելի մեծ վնաս են հասցնում այն մեկնաբանությունները, որոնք հնչում են իշխանության ներկայացուցիչների կողմից:

Սերգի Կապանաձեի հայտարարությամբ, դրանք անամոթ գնահատականներ են: