Խորհրդարանում նախաձեռնվել է 14 օրենքի նախագիծ, որից հետո հասարակական կազմակերպությունների մասնակցությունը հանրային որոշումների կայացման գործընթացին այլևս պարտադիր չի լինի
Խորհրդարանում նախաձեռնվել է 14 օրինագծերից բաղկացած օրենսդրական փաթեթ, որից հետո հասարակական կազմակերպությունների մասնակցությունը հանրային որոշումների կայացման գործընթացին այլևս պարտադիր չի լինի։
Փոփոխությունների համաձայն՝ դատախազական խորհրդի, ինչպես նաև ընդհանուր դատարանների դատավորների կարգապահական խորհրդի անդամության թեկնածուներն այլևս չեն ընտրվի ոչ ձեռնարկատիրական (ոչ առևտրային) իրավաբանական անձանց կողմից առաջադրված անձանցից։
Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ այլեւս չեն ընդգրկվի Ազգային կարգավորող մարմնի սպառողների շահերի հանրային պաշտպանի ընտրության մրցութային հանձնաժողովում։
Խորհրդարանական մեծամասնության որոշմամբ՝ փոփոխությունը կարտացոլվի բոլոր օրենքներում, որոնք պահանջում էին հասարակական կազմակերպությունների մասնակցությունը հասարակական որոշումների կայացման գործընթացին։