Վրաստանի խորհրդարանում այսօր լսելու են Պետական անվտանգության ծառայության ղեկավար Վախտանգ Գոմելաուրիին: Վախտանգ Գոմելաուրին պատգամավորների առջև հանդես է գալու ամենամյա զեկույցով, իսկ ձևաչափը կլինի կիսափակ: Մասնավորապես, Պետական անվտանգության ծառայության ղեկավարի զեկույցի լսման մասը կլինի բաց, իսկ հարց-պատասխանի ժամանակ նիստը կլինի փակ:
Վրաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահ Իրակլի Սեսիաշվիլու հայտարարությամբ, ունի ակնկալիք, որ կոնկրետ փաստերի և մարտահրավերների հետ միասին, Վախտանգ Գոմելաուրին ռիսկերի առնչությամբ առավել շատ և համընդգրկուն տեղեկություն կփոխանցի պատգամավորներին:
Վախտանգ Գոմելաուրիին Վրաստանի խորհրդարանում սպասում են 12:00-ին: