Նախարարի ժամի շրջանակներում խորհրարանում այսօր զեկույցով հանդես է գալու Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին: Խորհրդարանական ամբիոնից նախարարը խոսելու է համակարգում իրականացված բարեփոխումների և նախատեսված նախագծերի մասին:
«Վրացական երազանք» դաշինքի նախագահ Մամուկա Մդինարաձեի մեկնաբանմամբ, խորհրդարանական մեծամասնությունը նախարարին կուղղի հարցեր բարեփոխումների առնչությամբ:
«Նոր կանոնակարգի շրջանակներում մենք տեսնում ենք, որ նախարարները շատ հաճախ են այցելում Վրաստանի խորհրդարան: Սա նշանակում է, որ խորհրդարանական կյանքը անցել է լիովին նոր օրակարգի: Սա նշանակում է, որ նախարարների և գործադիր իշխանության նկատմամբ զգալիորեն ավելացել է խորհրդարանական վերահսկողությունը և սա միայն դրական է»,- հայտարարել է Մամուկա Մդինարաձեն:
Արդարադատության նախարարին հարցեր է ուղղելու նաև խորհրդարանական ընդդիմությունը: Նրանց հարցերը վերաբերելու են դատական իշխանության բարեփոխմանը և աղմկահարույց դատական գործերին: Պատգամավորները հետաքաքրքվելու են նաև, թե ինչն է դարձել Թեա Ծուլուկիանիի և կառավարող թիմի միջև անհամաձայնության պատճառ:
«Քաղաքական գործիչներին և պատգամավորներին հետաքրքիր է, թե որն էր վարչապետի և նրա միջև լարվածության թեման և ինչպես է լիցքաթափվել իրավիճակը, ով ինչ զիջումների է գնացել»,- հայտարարել է Գիգի Ծերեթելին:
Ընթացիկ շաբաթ խորհրդարանականները կլսեն ևս երկու նախարարի: Օրենսդրական մարմնում սպասում են շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարար Մայա Ցքիտիշվիլուն և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Բատիաշվիլուն: