Վրաստանի խորհրդարանում այսօր կլսեն կառավարության անդամների թեկնածուներին։ Երեկ Վրաստանի խորհրդարանի բյուրոի նիստին հաստատվեց նախարարնորի թեկնածուների լսումները։
Ինչ վերաբերում է հանձնաժողովների եւ քաղաքական խմբերի ձևավորման քննարկումներին, հաստատված է հետևյալ ժամանակացույցը։ Ժամը 22: 00-ից, Միավորված կոմիտեի հինգ անդամներ կլսեն էկոնոմիկայի նախարարի եւ կայուն զարգացման թեկնածուին, նաև արածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների, ֆինանսների նախարարի, շրջակա միջավայրի պահպանության եւ գյուղատնտեսության նախարարության թեկնածուներին։
Միաժամանակ, կնթանա սոցիալական դաշինքի լսումները: Համատեղ կոմիտեին կլսեն կրթության եւ գիտության, մշակույթի եւ սպորտի, առողջապահության եւ սոցիալական հարցերի նախարարների թեկնածուներին։
Ժամը 11: 00-ին կնթանա երկու զուգահեռ լսում: Չորրորդ համատեղ հանձնաժողովի նիստին կլսեն վեց նախարարների թեկնածուների՝ արդարադատության նախարարության, ներքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության, քրեակատարողական հիմնարկ եւ պրոբացիոն ծառայության, բռնազավթված տարածքներից բռնի տեղահանվածների ու փախստականներ նախարարության, ինչպես նաեւ հաշտության եւ քաղաքացիական հավասարության պետական նախարարի թեկնածուներին:
Ժամը 11: 00-ին, երեք համատեղ հանձնաժողովը միաժամանակ լսելու է արտաքին գործերի նախարարի թեկնածուին:
Կոմիտեի մասը, ըստ ժամանակացույցի, կավարտվի ժամը 12: 00-ին, իսկ հետո սկսվելու է քաղաքական խմբերի մասը:
Խորհրդարանական մեծամասնությունը ժամը 12: 00-ին լսելու է կառավարության անդամների թեկնածուներին, նրանց նաև լսելու են «Վրացի հայրենասերների» խմբակցության ներկայացուցիչները (Ժամը 13:30)։
Ժամը 14: 30-ին կառավարության անդամների թեկնածուներին լսելու են «Ազգային շարժում» խմբակցությունը, վերջում խորհրդարանական փոքրամասնությունը (Ժամը 15:30):
Որից հետո ժամը 17: 00-ին տեղի կունենա խորհրդարանի բյուրոյի նիստը:
Հունիսի 20-ին խորհրդարանի արտահերթ նիստը կկայանա Քութայիսիում, որտեղ խորհրդարանը կքննարկի կառավարության նկատմամբ վստահության հարցը: Խորհրդարանը, արտահերթ նստաշրջան հրավիրելու խնդրանքով, արդեն դիմել է Վրաստանի Նախագահին:
Երեկ Վրաստանի խորհրդարանին պաշտոնապես ներկայացվեց վստահություն ձեռք բերելու կառավարության կազմը։
Ինչպես հայտարարել է Վրաստանի վարչապետի թեկնածու Մամուկա Բախտաձեն կառուցվածքային փոփոխություններից հետո կփոխվի առավարության կազմը։ Նրա խոսքով կառուցվածքային բարեփոխումների շրջանակներում նախարարությունների թվաքանակը կկրճատվի 14-ից 11-ի: