Խորհրդարանի լիագումար նիստին, նախարարի ժամ ձևաչափում լսելու են պաշտպանության նախարար, Լևան Իզորիային:
Լևան Իզորիան օրենսդիրներին ծանոթացնելու է իրականացրած բարեփոխումների հետ: Նախարարը ուշադրությունը բևեռելու է նաև պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի համագործակցության վրա:
Խորհրդարանի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահ, Իրակլի Սեսիաշվիլիի հայտարարությամբ, պաշտպանության նախարարության աշխատանքին օրենսդրական մարմինը հետևում է խորհրդարանական վերահսկողության շրջանակներում:
«Պաշտպանունակությունը իհարկ է շատ մեծ հետաքրքրության տակ է, ինչպես հասարակությունում, այնպես էլ խորհրդարանում: Պաշտպանության նախարարության ուժերը իրենից ներկայացնում են լոկոմոտիվ, ՆԱՏՕ-ի ճանապարհին: Այդ առումով հաջողությունները շատ կարևոր են:
Մենք գործընթացին հետևում ենք խորհրդարանական վերահսկողության շրջանակներում: Հաջողությունները իսկապես տպավորիչ են և բարձր գնահատական են ստացել փորձագետների, առանձնապես ՆԱՏՕ-ի գնահատող խմբի անդամների կողմից»,-հայտարարել է Սեսիաշվիլին:
Նախարարին հարցեր ունեն նաև ընդիմադիրները: Հիմնականում նրանց հետաքրքրում է զինվորական պարտադիր ծառայությունը: