Արտաքին հարաբերությունների, սփյուռքի և կովկասի հարցերով խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր լսելու են ՝ Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարար, Քեթևան Ցիխելաշվիլիին: «Քայլ դեպի լավագույն ապագա», «առևտրի խրախուսումը բաժանող գծի երկայնքով»-սրանք այն հարցեր են, որոնց մասին զրուցելու է Քեթևան Ցիխելաշվիլին:
«Մենք չպետք է կանգնեցնենք այն ռազմավարական ուղղությունը, որը կոչվում է «Քայլ դեպի լավագույն ապագա»: Անկախ նրանից, թե ինչ սադրանքներ են կազմակերպում Վրաստանում մեր ներքին սադրիչները, մենք չպետք է կանգ առնենք: Մենք պետք է քննարկենք բոլոր ուղղությունները, որը կոչվում է, Ռուսաստանի ժողովրդավարական հասարակության ուշադրության գրավում, ցույց տալ, թե ինչ չարիք է գործում նրանց կառավարությունը: Այս ծրագրին աջակցում են մեր գործընկեր երկրները և քաղաքակիրթ աշխարհը», – հայտարարել է խորհրդարանական մեծամասնության անդամ, Գիա Վոլսկին:
«Եվրոպական Վրաստանի» անդամ Գիգի Ծերեթելիի հայտարարությամբ, հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարարին ընդիմությունը հարցեր է առաջադրելու Ատոց գյուղում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: