Խորհրդարանում այսօր քվեարկելու են Խորավայի փողոցում սպանության գործն ուսումնասիրող քննչական ժամանակավոր հանձնաժողովի 17 հոգուց բաղկացած կազմի համար
2017 թվականի դեկտեմբերի 1-ին Թբիլիսիում, Խորավայի փողոցում տեղի ունեցած հանցանքի հետևանքով երկու երիտասարդի սպանության փաստն ուսումնասիրող քննչական ժամանակավոր հանձնաժողովի կազմում լինելու է 17 անդամ:
Առաջին ալիքին հայտնի է դարձել ցուցակը, որի համար այսօր քվեարկելու են խորհրդարանի արտահերթ նիստին:
Հանձնաժողովի կազմում են – «Եվրոպական Վրաստանից». Սերգի Կապանաձե, Օթար Կախիձե, Էլենե Խոշտարիա, Օթար Աբեսաձե, Սերգո Ռատիանի, Խաթունա Գոգորիշվիլի, Մամուկա Չիքովանի, Գիգա Բոկերիա, Իրմա Նադիրաշվիլի
Խորհրդարանական մեծամասնությունից. Անրի Օխանաշվիլի, Դիմիտրի Ցքիտիշվիլի, Մամուկա Մդինարաձե, Էկա Բեսելիա, Սոփո Կիլաձե, Արչիլ Թալակվաձե
Անկախ պատգամավոր Սալոմե Զուրաբիշվիլին
«Հայրենասերների դաշինքից» Ադա Մարշանիան:
Հայտնի է, որ հանձնաժողովը գլխավորելու է Սերգի Կապանաձեն:
Այսօր անցկացվելու է խորհրդարանի արտահերթ նիստ, որտեղ վերջնական ձևավորվելու է 2017 թվականի դեկտեմբերի մեկին Թբիլիսիում, Խորավայի փողոցում տեղի ունեցած հանցանքի հետևանքով երկու երիտասարդի սպանության փաստն ուսումնասիրող ժամանակավոր քննչական հանձնաժողովը: