Խորհրդարանում ընթացիկ տարվա ապրիլի 4-ին լսելու են պաշտպանության նախարար Լևան Իզորիային: Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է խորհրդարանի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին:
Լևան Իզորիան օրենսդրական մարմնում ներկայանալու է «Նախարարի ժամը» ձևաչափում և խոսելու իր գերատեսչությունում անցկացված բարեփոխումների մասին, պատգամավորներին տեղեկություն է փոխանցելու առաջիկա ծրագրերի մասին, ինչպես նաև պատասխանելու է նրանց հարցերին:
«Նախարարի ժամը» ենթադրում է խորհրդարանի նոր կանոնակարգը: Նշված ձևաչափում արդեն օրենսդրական մարմին են ներկայացել շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարար Մայա Ցքիտիշվիլին, միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին, ինչպես նաև արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին: