Խորհրդարանն առաջին ընթերցմամբ կողմ է քվեարկել վաղ մանկության և նախադպրոցական կրթության հաստատությունների թույլտվության ժամկետի փոփոխությանը
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ կողմ է քվեարկել վաղ մանկության և նախադպրոցական կրթության հաստատությունների թույլտվության ժամկետի փոփոխությանը

Խորհրդարանը առաջին ընթերցմամբ քննարկեց և 81 կողմ ձայնով հաստատեց «Վաղ և նախադպրոցական դաստիարակության և կրթության մասին» օրենքում փոփոխությունը։

Օրինագծի համաձայն՝ վաղ և նախադպրոցական դաստիարակության և կրթության հաստատությունների ավտորիզացիայի (լիցենզավորման) ժամկետը, նախկին 4 տարվա փոխարեն, սահմանվելու է 6 տարով։

Բացի այդ, 6-ամյա ավտորիզացիայի ժամկետը տարածվելու է նաև այն հաստատությունների վրա, որոնք ավտորիզացվել են այս փոփոխության ուժի մեջ մտնելուց առաջ։ Նման հաստատությունները կհամարվեն ավտորիզացված՝ ավտորիզացիայի տրամադրումից հետո վեց տարի ժամկետով։

Օրինագծի հեղինակն է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարությունը, իսկ նախաձեռնողը՝ Վրաստանի կառավարությունը։