Խորհրդարանն առաջին ընթերցմամբ հաստատեց դիմակի պարտադիր կիրառման հետ կապված օրենսդրական փոփոխությունները
73 կողմ ձայնով խորհրդարանը հաստատեց դիմակի պարտադիր կիրառման հետ կապված օրենսդրական փոփոխությունները: Օրինագիծն առաջին ընթերցմամբ քննարկվեց այսօրվա լիագումար նիստին:
Օրինագծով սահմանվեց, որ փակ հասարակական տարածքում դիմակ կրելու կանոնները խախտելու համար ֆիզիկական անձը կտուգանվի 20, իսկ իրավաբանական անձը՝ 500 լարիով:
Ըստ փոփոխությունների, հասարակական տրանսպորտով, մետրոյով տեղաշարժվելիս դիմակ կրելու կարգը խախտելու համար ուղևորի կամ վարորդի համար սահմանվում է 20 լարիանոց տուգանք:
Սրա հետ մեկտեղ, ըստ նախաձեռնությամբ, տաքսիով (M1 կատեգորիա) տեղաշարժվելիս դիմակ կրելու կարգը խախտելու համար ուղևորի կամ վարորդի համար սահմանվում է 20 լարիանոց տուգանք:
Բացի վերը նշվածից, պատրաստված նախագիծը հստակեցում և ուժի մեջ է թողում այն կանոնակարգը, ըստ որի մեկուսացման և կարանտինային կանոնների խախտման համար ֆիզիկական անձը տուգանվում է 2000, իսկ իրավաբանական անձը՝ 10 000 լարիով:
Հեղինակ՝ Անժելլա ՍԱՐՈՅԱՆ