Խորհրդարանի վստահության խմբի նիստում լսելու են Վախտանգ Գոմելաուրիին
Խորհրդարանի վստահության խմբի այսօրվա նիստում լսելու են ներքին գործերի նախարարին:
Վախտանգ Գոմելաուրին, ներքին գործերի նախարարության 2020 թվականի գաղտնի գործունեության և հատուկ ծրագրերի մասին զեկույցը կներկայացնի փակ ձևաչափով հանդիպմանը:
Եկույցի հիմնական ուղղություններն են սահմանային անվտանգությունը, ռազմավարական խողովակաշարերի պաշտպանությունը, բռնազավթված գծի երկայնքով անվտանգության միջոցառումները և կազմակերպված հանցավորության դեմ պայքարը:
Վստահության խմբի անդամները նախարարից տեղեկատվություն կլսեն նաև ներքին գործերի նախարարության կողմից, գերատեսչության լիազորությունների շրջանակներում կատարված գաղտնի գնումների մասին:
Խորհրդարանի վստահության խմբի ղեկավար, Իրակլի Բերաիայի գնահատմամբ, ներքին գործերի նախարարությունը իր գործունեությունն իրականացնում է արդյունավետորեն, օրենքի, ժողովրդավարական չափանիշների և էթիկայի նորմերի պաշտպանությամբ:
«Վստահության խումբը շարունակում է լսել համապատասխան գերատեսչությունների տարեկան զեկույցը: Այս անգամ մենք կլսենք ՆԳ նախարար, Վախտանգ Գոմելաուրիին, որը ներկայացնելու է 2020 թվականի գաղտնի գործունեության և հատուկ ծրագրերի վերաբերյալ զեկույցը: Մենք ուշադիր հետևում ենք գերատեսչության գործունեությանը և բարձր ենք գնահատում այն: Գերատեսչությունը հասարակության վրա կողմնորոշված կազմակերպություն է, որն իր գործունեությունն իրականացնում է արդյունավետորեն, օրենքի, ժողովրդավարության չափանիշներին և էթիկայի նորմերին համապատասխան:
Նախարարը կխոսի այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են սահմանային անվտանգությունը, ռազմավարական խողովակաշարերի պաշտպանությունը, բռնազավթված գծի երկայնքով անվտանգության միջոցառումները, կազմակերպված հանցավորության դեմ պայքարը և ՆԳՆ-ն կողմից իրականացվող այլ կարևոր ուղղություններ: Մենք կլսենք նաև տեղեկատվություն, գերատեսչության կողմից իրականացված գաղտնի գնումների մասին: Համոզված եմ, որ դա շատ հետաքրքիր զեկույց է լինելու»,- հայտարարել է Իրակլի Բերաիան:
Խորհրդարանի վստահության խմբի նիստը կմեկնարկի ժամը 17:00-ին: