Խորհրդարանի շենքի շրջակայքում իրավիճակը պարբերաբար լարվում է
Խորհրդարանի շենքի շրջակայքում իրավիճակը պարբերաբար լարվում է

Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի շենքի հարևանությամբ, պարբերաբար իրավիճակը լարվում է։

Ինչպես տեղից հայտնում է Վրաստանի Առաջին ալիքի թղթակիցը, րոպեներ առաջ բեմի վրա գտնվող խոսնակը լուր հայտնեց, որ իրավական հանձնաժողովն աջակցել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» օրինագծին, որից հետո քաղաքացիները հերթական անգամ փորձել են ճեղքել ոստիկանական շղթան։ ինչպես նաև պայթուցիկ սարք է նետել ոստիկանների ուղղությամբ։

Մի քանի հոգու ոստիկանները դուրս են բերել տարածքից։

Խորհրդարանում ներկա են տարբեր քաղաքական կուսակցությունների առաջնորդներ, այդ թվում՝ Նիկա Գվարամիան, Նիկա Մելիան, Լեւան Խաբեիշվիլին, Գիորգի Վաշաձեն։

Խորհրդարանի մոտ հավաքվածները բողոքում են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի դեմ եւ ասում, որ թույլ չեն տա, որ նշված օրենքը ընդունվի։