Խորհրդարանի շենքի մոտ տեղի է ունեցել բախում (ֆոտո)
Խորհրդարանի շենքի մոտ տեղի է ունեցել բախում (ֆոտո)

Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ, որտեղ հավաքված են «Ամոթ է» շարժման ներկայացուցիչները, տեղի է ունեցել բախում:

Խորհրդարանի մուտքի մոտ պատգամավորներ Լելա Քեբուրիան, Խաթունա Գոգորիշվիլին և Էլենա Խոշտարիան փորձում են, որ շենքից դուրս անցկացվող ցույցի կազմակերպիչներից մի քանիսին մտցնեն խորհրդարանի շենք:

Ոստիկանությունը և պետական պաշտպանության ծառայության աշխատակիցները ցույցի կազմակերպիչներին հնարավորություն չեն տալիս մուտք գործել շենք: