Թբիլիսիում, խորհրդարանի շենքի դիմաց ձյուդոիստները մեկ անգամ ևս պահանջել են Ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Դավիթ Քևխիշվիլու հրաժարականը:
Ռուսթավելու պողոտայում ձյուդոիստները և նրանց կողմնակիցներն երկու ժամվա ընթացքում անցկացրել են բողոքի ցույց:
Մարզիկների պահանջն անփոփոխ է՝ հրաժարական տա Ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը:
Ռուսթավելու պողոտայում հավաքվածներն ակցիան ավարտել են Վրաստանի օրհներգով: