Խորհրդարանի շենքի առաջև ընթանում է Գիորգի Ռուռուային ազատ արձակելու պահանջով բողոքի ցույց
Խորհրդարանի շենքի դիմաց ընթանում է Գիորգի Ռուռուային ազատ արձակելու պահանջով բողոքի ցույց: Ինչպես հայտարարում են ցույցի մասնակիցները, նրանց գլխավոր պահանջն է, կատարվի մարտի 8-ի համաձայնագիրը և Գիորգի Ռուռուան ազատ արձակվի:
Ցուցարարների հայտարարությամբ, ցույցն զգուշացնող է և եթե Գիորգի Ռուռուային ազատ չարձակեն, ցույցերը կստանան պարբերական բնույթ:
«Հավաքվել ենք Գիորգի Ռուռուայի ընկերները և մեկ անգամ ևս կոչ ենք անում, որ կատարվի մարտի 8-ի համաձայնագիրը և Գիորգի Ռուուան արագ կարգով ազատ արձակվի բանտից, հակառակ դեպքում, մենք կսկսենք պարբերական ցույցեր: Չենք բացառում, որ բանակցություններ սկսենք քաղաքական տարբեր ուժերի և ակտիվիստների հետ միասին: Համերաշխություն Գիորգի Ռուռուային»,- հայտարարել է ցույցի կազմակերպիչ Լևան Մերաբիշվիլին: