Խորհրդարանի նիստերի դահլիճում Թիմա Բոկուչավայի և Էկա Բեսելիայի միջև տեղի է ունեցել լեզվակռիվ (տեսանյութ)

Խորհրդարանի նիստերի դահլիճում Թիմա Բոկուչավայի և Էկա Բեսելիայի միջև տեղի է ունեցել լեզվակռիվ:

Վեճը սկսվել է գլխավոր դատախազի թեկնածության քննարկման ժամանակ, երբ Թինա Բոկուչավան ամբիոնից ելույթ ունենալու ժամանակ իշխող թիմին և Էկա Բեսելիային մեղադրել է լրտեսներին բանտերից ազատելու մեջ: Իր հերթին Էկա Բեսելիան ընդիմադիր պատգամավորին հիշեցրել է «ազգային շարժման» իշխանությունում լինելու ժամանակաշրջանը և պարզաբանել, որ նախկին իշխանությունները օպոնենտներին հետապնդում էր լրտեսի մոտիվով:

Սեփական ելույթի ժամանակ Էկա Բեսելիան Բոկուչավային հիշեցրել է, որ  այդ ժամանակ Թինա Բոկուչավան նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիից ստացել է թանկարժեք նվեր:

Դրանից հետո Թինա Բոկուչավան պահանջել է ելույթ ունենալ, սակայն խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն ասել է նրան, որ հարցը քննարկված է և հայտարարել է 5 րոպե ընդմիջում:

Վեճը շարունակվել է տեխնիկական ընդմիջման ժամանակ: Իրավիճակի լիցքաթափումը փորձել են խորհրդարանի նախագահը և պատգամավորները: