Խորհրդարանի նախագահը հայտարարեց ԿԸՀ նախագահի և երեք պրոֆեսիոնալ անդամների ընտրության մրցույթ
Խորհրդարանի նախագահը հայտարարեց ԿԸՀ նախագահի և երեք պրոֆեսիոնալ անդամների ընտրության մրցույթ

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է ԿԸՀ նախագահի և երեք պրոֆեսիոնալ անդամների ընտրության մրցույթ։

Ինչպես գրում է խորհրդարանի նախագահը սոցցանցում, դիմորդները մրցութային փաստաթղթերը կարող են ներկայացնել մինչև 2024 թվականի ապրիլի 9-ը ներառյալ։

Բացի այդ, Շալվա Պապուաշվիլին շնորհակալություն է հայտնում ընտրող հանձնաժողովի թեկնածուներին՝ հանձնաժողովի անդամ լինելու համաձայնության համար։

«Այսօր հայտարարեցի ԿԸՀ նախագահի եւ երեք պրոֆեսիոնալ անդամների ընտրության մրցույթը։ Մրցութային փաստաթղթերը հայտատուները կարող են ներկայացնել ֆիզիկապես կամ էլ. փոստով մինչև 2024 թվականի ապրիլի 9-ը ներառյալ: Նույն հրամանով ստեղծվել է թեկնածուների ընտրության հանձնաժողով։ Ես որոշում եմ կայացրել առաջարկել հանձնաժողովի անդամությունը նույն կազմին, որը եղել է նախագահի կողմից ԿԸՀ թեկնածուների ընտրության հանձնաժողովում։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հանձնաժողովի անդամներին համաձայնության համար։ Վրաստանի խորհրդարանի կանոնադրության համաձայն՝ հանձնաժողովի կազմում ընդգրկվել է նաև նախագահի մեկ ներկայացուցիչ»,- գրել է Շալվա Պապուաշվիլին։