Մի խումբ քաղաքացիներ այս պահին ցույց են անում խորհրդարանի շենքի դիմաց: Նրանք բողոքում են խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ: Ցուցարարները պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին և չեղյալ հայտարարել խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են նաև վերացնել կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումները, քանի որ նրանք կարծում են, որ սահմանափակումները խտրական են:
Ցուցարարները վրան են տեղադրել խորհրդարանի մոտ: Տեղում կենտրոնացված են ոստիկանները: